📌📌 «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպում է դասընթաց գենդերային զգայունության վերաբերյալ, որը կիրականացվի ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) և Ծրագրի Ազգային Իրականացնող Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոն հիմնադրամի (REC Caucasus) կողմից։ Դասընթացը ԿՏԲԿ-ի կողմից իրականացվող «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության» ու Շրջանաձև տնտեսության հետ կապված աշխատանքների մասն է կազմում։
📢 Դասընթացը նպատակ ունի տեղական շահագրգիռ կողմերին և փորձագետներին ընձեռել գենդերային ինտեգրման հմտություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) հանձնառության համաձայն՝ աջակցել կայուն արդյունաբերական արտադրությանը և զարգացմանը՝ վերացնելով կանանց և տղամարդկանց սոցիալական ու տնտեսական անհավասարությունները: Հայաստանում միջոցառումը տեղի կունենա 2021թ-ի փետրվարի 8-9-ը՝ ZOOM հարթակում, և ուղղված կլինի ՌԱՄԱ համատեքստում գենդերային գիտելիքների և զգայունության զարգացմանը։
Դասընթացի նպատակներն են` ծրագրի անձնակազմին, գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին գենդերային հավասարությանը ծանոթացումը, մասնակիցների գենդերային զգայունության զարգացումը, գենդերային ինտեգրման հնարավորությունների բացահայտումը ՌԱՄԱ-ի և Շրջանաձև տնտեսության պրակտիկայում, ծրագրի գործընկերների՝ հատկապես մասնավոր ընկերությունների համար գենդերային ինտեգրման օգուտների ուսումնասիրումը, ինչպես նաև գենդերային վերլուծության, գենդերային ինտեգրման և գենդերային հատուկ գործունեության իրականացման հիման վրա հմտությունների ստեղծումը:
Մասնակիցները կսովորեն․
📚 Հիմնական հասկացություններ. գենդեր և սեռ, խտրականություն, հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, գենդերային ընդգրկում
📚 Գենդերային կարծրատիպերը և ինչպես են դրանք ազդում որոշումների կայացման վրա
📚 Գենդերային օրենսդրական դաշտը` ազգային և միջազգային
📚 Ծրագրում ընդգրկված երկրներում գենդերի վերաբերյալ հիմնական վիճակագրությունն ու պարամետրերը
📚 Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության ու Շրջանաձև տնտնեսության գենդերային ասպեկտները։
Դասընթաց–սեմինարին կմասնակցեն Շրջակա միջավայրի նախարարության, ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության, ՌԱՄԱ փորձագետների, Ծրագրի Ազգային Իարականացնողի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի ու ՓՄՁ ներկայացուցիչներ:
Տեղեկատվության համար կից տրված է նախնական օրակարգը:
Սիրով հրավիրվում ենք հաստատելու ձեր մասնակցությունը` լրացնելով գրանցման ձևաթուղթը:
Դասընթացը տեղի կունենա Zoom հարթակում, ըստ հետևյալ հղումների․
📌 1-ին օր
📌 2-րդ օր
📢 Հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Արմինե Հայրապետյանին (ԿՏԲԿ)․ armine.hayrapetyan@rec-caucasus.am
you can download files