Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության ՌԱՄԱ բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ Տեղեկատվական հանդիպման մասին

📢 Տեղեկատվական հանդիպումը նվիրված է լինելու «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության ներքո ՌԱՄԱ գործունեության հիմնական նպատակներին և խնդիրներին՝ ցուցադրելով ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության (ներառյալ ձկնաբուծություն), շինանյութերի և քիմիական (ներառյալ պլաստիկի) արդյունաբերության վրա, ինչպես նաև ստանալ առաջարկություններ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ։  

Հանդիպման հիմնական նպատակներն են.

📌 Մասնակցություն

Հանդիպմանը կմասնակցեն կառավարության, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, քաղաքացիական հասարակության և ինստիտուցիոնալ այլ հիմնական շահագրգիռ կողմեր: Կմասնակցեն Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ազգային և միջազգային գործընկերները՝ ներառյալ Ազգային Պատասխանատուները կառավարությունից, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Գործողությունների Ազգային Համակարգողը և այլ ոլորտային  կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչներ։ Հանդիպումը կկազմակերպվի հիբրիդային ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա միանալ նաև առցանց (օգտագործելով ZOOM հարթակը)։

Հանդիպման ընթացքում կտրամադրվի Հայերեն և Անգլերեն համաժամանակյա թարգմանություն։  

📌 ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի ընթացիկ աշխատանք 

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության շրջանակներում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը Հայաստանում շահառուների հետ աշխատանքներ է տարել գիտելիքների, իրազեկվածության և հաղորդակցության բարելավման և ՌԱՄԱ օգուտները փոխանցելու ուղղությամբ.

1) ռեսուրսների արտադրողականության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) բնապահպանական ցուցանիշների բարելավման միջոցով,

2) ապրանքների և ծառայությունների որակի բարելավման միջոցով,

3) լրացուցիչ տնտեսական և բնապահպանական օգուտների ստեղծման միջոցով, որոնք ամրապնդում են բիզնեսի առողջ լինելը և անվտանգության պայմանները:

 📚 Հիմնական տեղեկատվություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողությունը ծրագրի նպատակն է օգնել Արևելյան գործընկերության վեց երկրներին․ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա, պահպանել և արդյունավետ օգտագործել բնական հարստությունը, ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը և խթանել տնտեսական աճը։ Ծրագրի բյուջեն կազմում է 20 միլիոն եվրո բոլոր վեց երկրների համար, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողությունը կիրականացվի 2019թ-ից մինչև 2022թ-ը, 5 գործընկեր կազմակերպությունների միջոցով․  ՏՀԶԿ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, Համաշխարհային բանկ։

📌 Կից՝ նախնական օրակարգը տեղեկատվության համար

Սիրով հրավիրվում ենք հաստատելու ձեր մասնակցությունը` լրացնելով գրանցման ձևը: Առցանց մասնակցությունը՝ ZOOM հարթակում՝ հետևյալ հղմամբ․

📌 Հանդիպման հղում. 

 Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2021, Ապրիլի 30-ին  Անի Գրանդ Հյուրանոցում, հասցե․ Հանրապետության 65, 0010, Երևան

Հանդիպման ընթացքում կտրամադրվի Հայերեն և Անգլերեն համաժամանակյա թարգմանություն։

📚 Հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար․         

📚 «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար

 📢 Կոնտակտային Տվյալներ

 Միջացառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար դիմել Արմինե Հայրապետյանին, Ծրագրի Ադմինիստրատոր, ԿՏԲԿ Հայաստան

E-mail: armine.hayrapetyan@rec-caucasus.am

Tel: +37411575148

you can download files

RECP meeting AGENDA 30.04.21_Arm.pdf RECP meeting AGENDA 30.04.21_Eng.pdf