Հայաստանում ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագրի ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության կազմակերպման ծրագրի նպատակներից են բնական ռեսուրսների (նյութեր, ջուր և էներգիա) արդյունավետ օգտագործման օպտիմալացումը, շրջակա միջավայրի և բնության վրա արտադրական համակարգերի բացասական ազդեցության նվազեցումը՝ թափոնների և արտանետումների կրճատման միջոցով: Այս նպատակին հասնելու համար ծրագրի թիմը ստեղծել է ՌԱՄԱ փորձագետների ցանց, որն իրականացնում է ՌԱՄԱ ուսուցում, գնահատում և աուդիտ՝ ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար: Այս ընթացքում ՌԱՄԱ փորձագետները շարունակել են այցելել և գնահատումներ իրականացնել ՓՄՁ-ում, որոնք աշխատում են մետաղի, պոլիէթիլենային տոպրակների, կահույքի արտադրության, թղթի թափոնների վերամշակման, տեքստիլի, ձկնամթերքի և սննդի արտադրության ոլորտներում: Արդյունքում փորձագետներն առաջարկել են ձկնարտադրողների համար թափոնների և վերամշակման լուծումների, էներգաարդյունավետության, ծախսերի նվազեցման տարբերակներ, նյութերի արդյունավետության և օպտիմալացման լուծումներ՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավելու իրենց բնապահպանական և տնտեսական ցուցանիշները: