ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային միջոցառում
Հայաստանի Հանրապետության չորս մարզերի քաղաքներում՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում հիմնվել և գործում են ՌԱՄԱ «Կանաչ ակումբներ»: Ծրագրի շարունակականության ապահովման և ՌԱՄԱ մեթոդաբանության հանրայնացման և սկզբունքների կիրառման նպատակով EU4Environment գործողությունների շրջանակում Հայաստանում մեկնարկել է նոր շրջափուլ՝ Կանաչ ակումբների հիմնում Շիրակի և Արմավիրի Մարզերի Գյումրի և Արմավիր քաղաքներում: Նպատակը. Օգնել գործընկեր երկրներին պահպանել բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բարեկեցությունը, ինչպես նաև խթանել տնտեսական զարգացումը:
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների մեկնարկային միջոցառում
Մեկնարկային միջոցառման նպատակն է սկսել Հայաստանում ՌԱՄԱ Կանաչ ակումբների հիմնումը՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքից: ՌԱՄԱ Կանաչ ակումբը-ը արդյունավետ գործիք է, որը մշակվել է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) միջոցառումներ ներդնելու համար։ Այն աջակցվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի՝ ԵՄ շրջակա միջավայրի համար գործողությունների կողմից: Մեկնարկային միջոցառումը կկենտրոնանա EU4Environment-ում ՌԱՄԱ Կանաչ ակումբների նպատակների և խնդիրների ներկայացման վրա և կօգնի մասնակիցներին հասկանալ ՌԱՄԱ հայեցակարգը և գործելակերպը: Իրենց հերթին, ակումբները կաջակցեն Հայաստանի ՓՄՁ սեկտորին, որպեսզի նա դառնա ավելի արդյունավետ՝ կիրառելով ՌԱՄԱ մեթոդաբանությունը: ՌԱՄԱ Կանաչ Ակումբները նաև կաջակցի մասնավոր հատվածին թափոնների առաջացումը , ՋԳ և այլ արտանետումների և վտանգավոր կեղտաջրերի արտահոսքը նվազեցնելու, ինչպես նաև լուծումներ կտրամադրվեն տնտեսական և ֆինանսական խնայողությունների համար:
Տեքստիլի թափոնները հումք են նոր արտադրանքի համար
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գործող, տեքստիլի արտադրությամբ զբաղվող Մ․ Սիսակյան ՍՊԸ-ում 2022-2023թթ ընթացքում իրականացված ՌԱՄԱ (Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության) գնահատման արդյունքում կազակերպությունն արձանագրեց և տնտեսական, և բնապահպանական օգուտներ։
Մոնիթորինգային այց «Կարա և Կարեն» ՍՊԸ՝ Վանաձոր
2023 թվականի հունիսի 3-ին Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության փորձագետներ Սուսաննա Հակոբյանի, Պերճ Բոջուկյանի և բիզնես պլանավորման փորձագետ Արթուր Ղազարյանի կողմից իրականացվել է Մոնիթորինգային այց Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «ԿԱՐԱ ԵՎ ԿԱՐԵՆ ՍՊԸ»։ Այցի նպատակն էր կաթնամթերքի արտադրության ոլորտում ՌԱՄԱ գնահատման արդյունքների իրականացման առաջընթացի նկարագրումը, ինչպես նաև բիզնես պլանավորման գործողությունների նախանշումը:
ԵՄ-ն բնապահպանության համար ծրագրի սեմինար՝ արտադրանքի բնապահպանական հետք (#PEF) մեթոդաբանության վերաբերյալ
ԵՄ-ն բնապահպանության համար ծրագիրը Հայաստանի #արտադրական ձեռնարկությունների համար կազմակերպում է առցանց #սեմինար՝ արտադրանքի բնապահպանական հետք (#PEF) մեթոդաբանության վերաբերյալ 📅 Մարտի 13, 15:00-18:00 (Երևանի ժամանակով) ⏱️Գրանցում՝ https://bit.ly/41klWty ℹ️ Մանրամասն՝ http://bit.ly/3msdxED
Կլոր սեղան քննարկում: Ռեսուրսների արդյունավետության դերը Հայաստանի ձկնաբուծության ոլորտում
Դեկտեմբերի 22-ը կարևոր առիթ հանդիսացավ Հայաստանի առանցքային արդյունաբերական ոլորտներում ռեսուրսների օգտագործման վերաբերյալ քննարկման համար: Ազգային ձկնաբուծության մեջ ռեսուրսների արդյունավետության և թափոնների կառավարման վերաբերյալ կլոր սեղան՝ հիբրիդային միջոցառումը հավաքել էր 35 մասնակից՝ ներկայացնելով շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի բնապահպանական և հանքարդյունաբերության տեսչական մարմինը, պետական մասնագիտացված գործակալությունները, բիզնես կազմակերպությունները: ՄԱԿ-ի ԱԶԿն, զարգացման միջազգային գործընկերներին և մասնավոր ընկերություններին: Կլոր սեղանի հիմնական նպատակներն էին ներկայացնել Հայաստանի ձկնաբուծության ներկայիս պատկերը, քննարկել առկա կարգավորող շրջանակները և խոչընդոտները՝ արտադրողականության և արտահանման կարողությունների բարձրացման համար, ինչպես նաև ներկայացնել ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդաբանության հնարավոր կիրառումը: Այս առումով քննարկումները մեկնարկեցին առկա իրավիճակով և մարտահրավերներով, որոնց բախվում են ձկնաբուծարանները, երբ փորձում են բարձրացնել իրենց արտադրողականությունը։
ՌԱՄԱ Շահառուների Խմբի հանդիպում
ՌԱՄԱ Շահագրգիռ կողմերի խմբի 1-ին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում ս․թ․ հունիսի 28-ին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» Գործողության շրաջանակներում իրականացվող ռեսուրսարդյունավետ և ավելի մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) գործունեության ընթացիկ արդյունքները և քննարկել դրանց կիրառումը ընտրված ոլորտներում՝ սննդի արըտադրություն/գյուղատնտեսություն (ներառյալ ձկնաբուծություն), շինանյութերի և քիմիական նյութերի (ներառյալ պլաստիկ) արտադրություն։ Հանդիպման հիմնական թեմաներն էին․ Հայաստանյան հասարակության և բիզնես ոլորտում ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության օգուտների խթանումը; «Հայաստանում ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ» բաղադրիչի վերաբերյալ Հայաստանում իրազեկվածության բարձրացումը; 2017-2022 թթ․և մինչ այսօր, Հայաստանում ՌԱՄԱ գործունեության իրականացման ձեռքբերումների և ծրագրերի քննարկումը և Շրջանաձև տնտեսության ներդրման համար Հայաստանում նոր հնարավորությունների ուսումնասիրումը։
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ՌԱՄԱ ծրագրի շահառուների հանդիպման մասին հայտարարություն
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» Ռեսուրսների Արդյունավետություն և Մաքուր Արտադրություն (ՌԱՄԱ) ծրագրի շահառուների հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 28-ին Երևանի «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում։
Շրջանաձև տնտեսության կիրարկման օրինակներ աշխատաժողով
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի համար եվրոպական միություն (EU4Environment Action)» կարողությունների զարգացման գործողության ռեսուրսների արդյունավետություն և ավելի մաքուր արտադրություն բաղադրիչի շրջանակներում հայ փորձագետների համար կազմակերպվել է«Շրջանաձև տնտեսության պրակտիկա» թեմայով առցանց դասընթացների շարք: