Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության ՌԱՄԱ բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ Տեղեկատվական հանդիպում
Տեղեկատվական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 30-ին Երևանում։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՌԱՄԱ ծրագրի հիմնական նպատակներն ու առաջընթացը և ստանալ առաջարկություններ այլ նախաձեռնությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: Այն նաև ցույց է տվել Հայաստանում սննդի, գյուղատնտեսության (ներառյալ ձկնաբուծության), մետաղի, փայտի, շինանյութերի, քիմիական, տեքստիլ և այլ արդյունաբերության մեջ ՌԱՄԱ մեթոդոլոգիայի պոտենցիալ օգտագործումն ու կիրառումը: Հանդիպման բացումը կատարեց Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, Հայաստանում Եվրամիության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-Ի ԱԶԿ երկրի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների ներգրավման ազգային կառույցի գլխավոր տնօրեն պարոն Լևոն Օհանեսյանը