ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Կավաշեն» ՍՊԸ
«ԿԱՎԱՇԵՆ» ՍՊԸ-ի արտադրությունը կազմում է տարեկան շուրջ 65,000 շիֆեր՝ պատվերի հիման վրա։ Հայաստանում արտադրանքը հիմնականում սպառվում է գյուղական վայրերում, որտեղ տանիքների 80%-ը ազբոշիֆերից է։ Քանի որ շիֆերի հիմնական տարրը չափազանց դիմացկուն է, այն հաճախ օգտագործվում է որպես ամրացնող բաղադրիչ սոսնձի, շաղախների և հարդարման ցեմենտի մեջ: Բացի այդ, լինելով դիմացկուն կոռոզիայի և եղանակային պայմանների նկատմամբ, այն նաև օգտագործվում է՝ տանիքները պաշտպանելու համար: Շատ դեպքերում ազբեստը կազմում է տանիքի ծածկի միայն 15-30%-ը, որտեղ այն հիմնականում ավելացվում է որպես ամրացնող նյութ: Այսպիսով, վերջնական արտադրանքը 15% ազբեստի փոշու, 5% ջրի և 80% ցեմենտի խառնուրդ է: Տանիքների ծածկի կյանքի տևողությունը մոտ 30 տարի է, իսկ որոշ դեպքերում գերազանցում է անգամ 50 տարին։ Բացի մասնավոր տնտեսություններից, ընկերության հաճախորդների թվում են նաև տեղական ինքնակառավարման և պետական լիազոր մարմինները։ Ավելի էներգաարդյունավետ արտադրություն ունենալու նպատակով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին EaP GREEN-ի շրջանակներում (2013-2017):