ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Կանաչ դար» ջերմոց Չարենցավանում
«Կանաչ դար» Չարենցավանի ջերմոցը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի, պղպեղի, սմբուկի և ելակի աճեցման մեջ: Էկոլոգիապես մաքուր և չաղտոտող մթերքներ արտադրելու նպատակով՝ ջերմոցը գործում է շրջանաձև տնտեսության սկզբունքներով: Նրա էկոհամակարգում աճեցվում են նաև ձկները, որոնց կենսաակտիվ թափոնները ծառայում են որպես բնական պարարտանյութ բույսերի աճի համար: Արտադրության էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ընկերությունը մասնակցել է «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024) շրջանակներում իրականացվող ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին։
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ
«Վազգեն Աբգարյանը» զուգարանի թղթի արտադրություն է՝ հիմնված է թափոնների և ստվարաթղթի վերամշակման վրա։ Հիմնադրվելով 1998 թվականին որպես միկրո ձեռնարկություն, հինգ տարի առաջ ընկերությունը գնումների գործընթացով ձեռք բերեց ժամանակակից սարքավորումներ, որոնք ներկայումս գործում են ամբողջ հզորությամբ: Ընկերության հիմնական արտադրանքը բաղկացած է չսպիտակեցված զուգարանի թղթից, խոհանոցի թղթե անձեռոցիկներից և զուգարանի անձեռոցիկներից: Ձեռնարկությունն ինքնին եկամտաբեր է և չունի սպասվող վարկեր։ Մոտ ապագայում այն նախատեսում է ընդլայնել իր արտադրանքը։ Իր իսկ արտադրանքի որակը բարելավելու և էներգիայի տարեկան բարձր ծախսերը նվազեցնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024) շրջանակներում իրականացվող ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին։
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «ՅՈՒՆԻԳՐՈՒՊ» ՍՊԸ
"Յունիգրուպ"-ը տարատեսակ պլաստիկ իրեր արտադրող ընկերություն է, որը հիմնադրվելէ 2015 թվականին: Կազմակերպությունն ունի 40 աշխատակից (25 տղամարդ և 15 կին): Պլաստիկի արտադրությունն իրականացվում է երկու եղանակով՝ ներմղում և արտամղում: Ձեռնարկության ընդհանուր վաճառքն իրականացվում է փակ շուկայական առևտրի ձևով։ Ձեռնարկությունը շահագրգռված է ձեռք բերելու նոր տեխնոլոգիաներ, բարելավելով իր գործառնական համակարգը, նվազեցնելով արտանետումները և աղտոտող նյութերը, սահմանելով պլաստիկ թափոնների ավելի լավ կառավարում: Ապագա պլանները ներառում են ընդլայնում դեպի նոր շուկաներ և վաճառքի ընդհանուր աճ: Մոտիվացված է ներդրումներ կատարել ծախսերում՝ նվազեցնելով և բարելավելով արտադրանքի որակը, ընկերությունը մասնակցելէ ՌԱՄԱ ցուցադրական ծրագրին EU4Environment-ի շրջանակներում (2019-2024 թթ.): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թվականներին իրականացված մոնիթորինգից հետո:
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սնեկարմ» ՍՊԸ
«Սնեկարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին, ընկերությունը զբաղվում է սննդամթերքի, հիմնականում չոր հացի, կարտոֆիլի չիփսերի, եգիպտացորենի ձողիկների և տարբեր տեսակի խմորեղենի արտադրությամբ։ Ընկերությունը ծրագրի սկզբում չուներ կոնկրետ բնապահպանական քաղաքականություն, սակայն ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք բնապահպանական/ՌԱՄԱ միջոցառումներ, ինչպիսիք են LED լամպերի օգտագործումը, ջրի խնայողության համար մաքրման համակարգի արդիականացումը, հացի օգտագործումը՝ որպես կենդանիների համար կեր և կեղտաջրերի ուղղակի հոսքից խուսափելու համար արտադրական կեղտաջրերի հավաքը: Այնուամենայնիվ, վերը նշված բոլոր բնապահպանական մոտեցումներն անարդյունավետ են եղել: Ընկերության արտադրանքի նախնական գնահատումից հետո ցանկություն է առաջացել Բնապահպանական քաղաքականության մշակման և որոշ ՌԱՄԱ միջոցառումների իրականացման (արևային ՖՎ վահանակների տեղադրում, պլաստիկ թափոնների վերամշակում), ինչն անշուշտ, կբարձրացնի ընկերության վարկանիշը։ Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիտորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սևանի Իշխան -2» ԲԲԸ
«Սևանի Իշխան-2»-ը ձուկ մշակող ընկերություն է, որը հիմնադրվել է 2014 թվականին «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնում և ձկնաբուծություն» ծրագրի շրջանակներում։ Ընկերությունը հիմնված է Ջրառատ գյուղում և իր տարածքը վարձակալում է արտադրական տարածքում բնակվող տանտիրոջից։ Ապագայում ընկերությունը նախատեսում է տեղափոխվել ավելի փոքր արտադրամաս: Ընկերությունը մասնագիտացած է թարմ պաղեցրած, թույլ աղած և սառը ապխտած ամառային, Գեղարքունիքի և ծիածանախայտ իշխանի արտադրության մեջ: Շուկայում ավելի մրցունակ դառնալու և ընդլայնվելու համար ընկերությունը սկսել է ISO 9001 և HACCP հավաստագրման ստանդարտների ձեռքբերման գործընթացը: Ծախսերը կրճատելու և էներգիա խնայելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակներում։
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Սևան Ակվա» ԲԲԸ
«Սևան Ակվա»-ն պետական, ձկնաբուծական ընկերություն է։ Ձեռնարկությունը, որը ստեղծվել է 2015 թվականին Սևանա լճում ձկան պաշարների վերականգնման նպատակով, շարունակել է իրականացնել իր բնապահպանական պարտականությունը և պահպանել իշխան ձկան վերարտադրությունն ու զարգացումը։ Գտնվելով Ազգային պարկի սահմաններում՝ ընկերությունը վարում է մաքուր արտադրության քաղաքականություն, որը սահմանափակում է կոշտ թափոնների և կեղտաջրերի առաջացումը: Որպես ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, նրա հիմնական նպատակն է հնարավորինս նվազեցնել արտադրական ծախսերը: Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության խնդիրները լուծելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment շրջանակներում (2019-2024):
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Մագնոն» ԲԲԸ
«Մագնոնը» կոնստրուկցիոն մետաղական ապրանքների արտադրող է: Հիմնադրվելով 1998 թվականին սեփականաշնորհված ձեռնարկության հիմքի վրա՝ ընկերությունը ձևափոխել է նախկինում գոյություն ունեցող աշխատանքային տարածքը (սարքավորումներ, գործիքներ և ենթակառուցվածքային տարրեր, ինչպիսիք են շենքերը, ջրամատակարարումը և էլեկտրաէներգիայի համակարգը) և այն օգտագործում է որպես արտադրական տարածք: Ցավոք սրտի, ընկերության օբյեկտները համարվում են հնացած և կարիք ունեն կա՛մ վերանորոգման (շենքեր և պահեստային տարածքներ), կա՛մ փոխարինման (օդափոխության համակարգ, ջրամատակարարման ենթակառուցվածք): Սարքավորումները անսարք են կամ չեն վերանորոգվում՝ զբաղեցնելով աշխատանքային տարածքի մեկ երրորդը։ Ավելին, պատշաճ ջեռուցման և ջերմամեկուսացման բացակայության պատճառով ընկերությունը չի կարողանում աշխատել ձմռանը։ Էներգաարդյունավետության և իր անձնակազմի բարեկեցության խնդիրների լուծման շարժառիթներով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024):
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Մ․Սիսակըան» ՍՊԸ
«Մ. Սիսակյան» ՍՊԸ-ն կարի ընկերություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին, Լոռու մարզում: Ընկերությունը որպես ենթակապալառու մատուցում է կարի ծառայություններ խոշոր տեքստիլ արտադրողների համար, հետևաբար նրա արտադրանքը հիմնականում ուղղված է արտահանմանը: Թեև ձեռնարկությունն ինքը չունի որևէ միջազգային սերտիֆիկատ, ընկերության գլխավոր կապալառուներից մեկը՝ Գլորիան, ISO 9001 սերտիֆիկատի կրող է և Մ.Սիսակյանի ողջ տարածքում ներդրել է որակի ապահովման ստանդարտացված համակարգը։ Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024):
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Կառա և Կարեն» ՍՊԸ
«Կառա Եվ Կարեն» ՍՊԸ-ն կաթնամթերք արտադրող ձեռնարկություն է Վանաձորից։ Ընկերության հիմնական արտադրանքը ֆերմենտացված «Նարինե» պրոբիոտիկն է, որն օգտագործվում է նորածինների և փոքր երեխաների սննդում: Ավելին, ընկերությունը մանկական սննդի միակ մատակարարն է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Ձեռնարկությունն արտադրում են նաև թան, մածուն, պանիր, կարագ,և այլն: Ֆինանսավորումը հիմնված է միջնաժամկետ վարկերի և ինքնաֆինանսավորման վրա՝, հետևաբար ձեռնարկությունը շահագրգռված է նվազեցնելու տարեկան ծախսերը, հատկապես էլեկտրաէներգիայի սպառման և պլաստիկ տարաների օգտագործման առումով։ Ապագա պլանները ներառում են շուկայի ընդլայնում` նոր ապրանքների ներմուծմամբ: Իր տարեկան էներգիայի բարձր ծախսերը լուծելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2022-2023 թթ. իրականացված մոնիթորինգից հետո։
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Ջուլիաննա» արտադրական ձեռնարկություն
1999 թվականին հիմնադրված «Ջուլիաննա» արտադրական ձեռնարկությունը կահույք արտադրող ընկերություն է, որը ներկայումս գործում է «Wood Company» ՍՊԸ-ի ներքո: Ձեռնարկությունը զբաղեցնում է 0,25 հա տարածք, որտեղ գտնվում են և՛ արտադրամասը, և՛ խանութ սրահը։ Կահույքի արտադրությունը կատարվում է պատվերի հիման վրա և այն կազմում է ընկերության ընդհանուր եկամուտի 70%-ը։ Կազմակերպության երկարաժամկետ նպատակներից են վաճառքի աճը և շուկայի ընդլայնումը, ինչպես նաև անձնակազմի աշխատանքային միջավայրի բարելավումը: Արտադրության ծախսերի և արտադրանքի որակի խնդիրները լուծելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակներում:
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Լիլիթ Դերձյան» ԱԶ (Հայք Պլաստ)
«Լիլիթ Դերձյան» ԱԶ, որը հայտնի է նաև որպես «Հայկ պլաստ», հիմնադրվել է 2016 թվականին՝ որպես տեղական ընկերություն, որն աշխատում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում։ Ժամանակի ընթացքում ընկերությունը ցանկացավ ընդլայնել իր գործունեությունը հանրապետության մնացած շրջաններում՝ մասնակցելով պետական և բաց մրցույթներին։ Ձեռնարկությունը մասնագիտացած է մետաղական և պլաստիկ դռների և պատուհանների արտադրության մեջ և հատուկ ուշադրություն է դարձնում այն հումքին, որն օգտագործում է արտադրական գործընթացում՝ փնտրելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող հումք: Էներգախնայողության բարելավման շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակում։
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «ԳՈՍ» ՓԲԸ
«ԳՈՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1973 թվականին և գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ Նախկինում ընկերությունը եղել է Գեղարքունիքի մարզի ամենամեծ ձկնաբուծարանը և զբաղվել է իշխանի և կողակի բուծմամբ: Ներկայումս ֆերմայում բուծում են կոմերցիոն ձկներ՝ ծիածանախայտ և գեղարքունի իշխան, ինչպես նաև խեցգետին (հիմնականում ռուսական շուկայի համար): Խեցգետնի պաշարների կրճատման պատճառով ընկերությունն այժմ կենտրոնացած է իշխանի արտադրության և վաճառքի ծավալների ավելացման վրա: Ընկերության հիմնական նպատակն է վաճառել բարձրորակ, թարմ ձկնամթերք ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում, ինչպես նաև նվազեցնել արտադրության ընդհանուր ծախսերը: Իր արտադրանքի որակը բարելավելու և էներգիայի տարեկան բարձր ծախսերը լկրճատելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024) շրջանակներում:
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Երփին» Գյուղատնտեսական Կոոպերատիվ
«Երփին» կաթնամթերք արտադրող է Վայոց ձորի Ելփին համայնքից։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ պարոն Արթուր Նազարյանի կողմից,։ Բացի պանրի արտադրության մեջ մասնագիտացված լինելուց (11 տեսակ) ընկերությունը նաև մեծ ներուժ ունի ընդլայնվելու և այլ տեսականի արտադրելու, ինչպիսիք են յոգուրտները, սպիտակուցի փոշին և կենդանիների չոր սնունդը: Արտադրական գործընթացը հիմնված է տեղական հասանելի միջոցների վրա (կաթ և նուրբ խոտաբույսեր): Ընկերության հիմնական մարտահրավերներն են պանրի արտադրության ավելցուկային թափոնները (կեղտաջրերը և պինդ մնացորդները), որոնք թափվում են տեղումների ավազաններում առանց որևէ մաքրման, ինչպես նաև էներգաարդյունավետությունը (քանի որ արտադրությունը հիմնված է գազի, հեղուկացված նավթ և ցանցից էլեկտրականության օգտագործման վրա): Թափոնները նվազագույնի հասցնելու և էներգիայի բարձր ծախսերը նվազագույնի հասցնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment ծրագրի շրջանակում:
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Բնակաթ» ՍՊԸ
Բնակաթը» կաթնամթերք արտադրող ընկերություն է Երևանից։ 2011 թվականին հիմնադրված ձեռնարկությունն իր գործունեությունը սկսել է Լոռի մոցարելլա պանրի արտադրությունից և տարիների ընթացքում աստիճանաբար ավելացրել իր ապրանքատեսակները։ Ընկերության տարածքը բաժանված են երկու մասի` առաջինը՝ արտադրական հոսքագիծ, և երկրորդը՝ վարչական շենք: Նախատեսված վերանորոգման ավարտից հետո արտադրական հոսքագիծը ձեռք կբերի նոր սարքավորումներ: Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2019-2024):
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Սիս Ալպ» ՍՊԸ
«Սիս Ալպ»-ը հիմնադրվել է ներկայիս գործադիր տնօրեն Հուսիկ Ստեփանյանի կողմից 2007 թվականին, նախկինում պետական սեփականություն հանդիսացող «Սիսիան Կաթ» գործարանի տարածքում։ Գործադիր տնօրենը նաև տրամադրել է արտադրական և ենթակառուցվածքների համար անհրաժեշտ տարածքը։ Ընկերությունը մասնագիտացած է վեց տեսակի կաթնամթերքի (պանիր, շշալցված կաթ, կեֆիր, մածուն, կարագ և կաթնաշոռ) և 33 ենթակարգերի արտադրության մեջ՝ իր արտադրանքը ընդլայնելու ներուժով մինչև մրգային կաթնային կոկտեյլներ, սպիտակուցի փոշի և սննդամթերքի մնացորդներից կենդանական կեր: Ձեռնարկության հիմնական մարտահրավերներն են պանրի արտադրության ավելցուկային կեղտաջրերն ու մնացորդները, որոնք պատշաճ կերպով չեն պահվում կամ վերամշակվում: Թափոնների խնդիրը լուծելու և արտադրությունը բարելավելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» EU4Environment (2019-2024). շրջանակներում:
ՌԱՄԱ կիրառման բիզնես օրինակ՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ
«Արարատ-Ճանշինը» մեծ ճանաչում ունի շինարարության և շինանյութերի ոլորտներում։ Ծառայություններ է մատուցում ճանապարհների շինարարության, տեղադրման և վերանորոգման աշխատանքների համար, ինչպես նաև արտադրում է տարբեր ապրանքներ՝ ասֆալտբետոն, շինարարական ավազ, մանրացված քար և հանքային փոշիներ։ Ընկերությունն իր նյութերն արդյունահանում է սեփական քարհանքից և շինանյութերի արդյունաբերական արտադրության համար օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիական սարքավորումներ: Ավելի էներգաարդյունավետ արտադրական օբյեկտի հասնելու շարժառիթով (ինտեգրված իր աճի ծրագրերում) ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017): Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Սամ-Հար» ՍՊԸ
«Սամ-Հար» ՍՊԸ-ն գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Այն գործում է 2003 թվականից և արտադրում է գազավորված ըմպելիքներ (լիմոնադ, հանքային ջուր) «Սիփան» ապրանքանիշով։ Կոմպոտների արտադրությունը սկսել է 2009թ.-ից, որն էլ ընկերության ծաղկման սկիզբն էր։ Պահածոների արտադրամասն առանձնացվել է 2013 թվականին և տեղափոխվել նոր մասնաշենք։ 2010 թվականից արտադրվում է 15 տեսակի կոմպոտ և մուրաբա, 2 տեսակի դոնդող, 10 տեսակի բնական հյութ և 4 տեսակի մարինադ՝ «Սիփան», «Անուշ» և «Արևիկ» ապրանքանիշերով։ Արտադրամասի աշխատանքը սեզոնային է (մայիս-հոկտեմբեր): Մակնշման և փաթեթավորման արտադրամասը գործում է տարվա մնացած օրերին՝ կախված պատվերներից։ Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու շարժառիթով ընկերությունը մասնակցել է ՌԱՄԱ ցուցադրական նախագծին «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շրջանակներում (2013-2017):
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «Արմինաշող» ՍՊԸ
2009թ.-ից «Արմինաշող»-ն արտադրում և առաքում է ավելի քան 60 տեսակի տորթեր, խմորեղեն և հաց: Ապրանքների լայն տեսականին թխվում և անմիջապես բաշխվում է Հայաստանի Հանրապետության մթերային խանութներում և սուպերմարկետներում: Ընկերությունը նաև ընդունում է միջոցառումների նախապատրաստման պատվերներ: Համեղ և գեղեցիկ ձևավորված տորթերը յուրաքանչյուր հարսանյաց օր կամ ծննդյան խնջույք էլ ավելի տպավորիչ և քաղցր են դարձնում: Ընկերության առաքելությունն է պահպանել բնական բաղադրիչներով արտադրանքի ամենաբարձր որակի չափանիշները՝ ապահովելով լավագույն համ։ Բարձր որակը, բացառիկ համը և արտադրանքի առավելագույն անվտանգությունը «Արմինաշող» ՍՊԸ-ի արտադրած տորթերն ու հացերը տարբերող առաջատար գործոններն են: Ավելի էներգաարդյունավետ արտադրության հասնելու ցանկությամբ ընկերությունը մասնակցել է EaP GREEN (2013-2017) RECP ցուցադրական նախագծին: Այս հրապարակումը ցույց է տալիս ընկերության փորձը, որը զեկուցվել է 2021 թվականին իրականացված մոնիթորինգից հետո՝ ծրագրի ավարտից չորս տարի անց:
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ «ԷԼԲԱՏ» ՓԲԸ
«ԷԼԲԱՏ» ՓԲԸ-ն բարձրորակ կապարաթթվային մարտկոցների առաջատար արտադրողն է։ Ընկերությունն առաջարկում է մեքենաների և առևտրային տրանսպորտային միջոցների մարտկոցների լայն տեսականի՝ 40-100 Ա/ժ և 120-200 Ա/ժ, և տրամադրում է տեխնիկական ծառայություններն իր հաճախորդների համար՝ մարտկոցի լավագույն տարբերակն ընտրելու նպատակով։ Ձեռնարկության տարեկան արտադրանքը՝ մոտ 15,000 մարտկոց։ Իր բնապահպանական արդյունավետությունը բարելավելու և ռեսուրսների օգտագործումը (նյութեր, ջուր, էներգիա) օպտիմալացնելու դրդապատճառներով ընկերությունը 2017 թվականին միացել է «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) ծրագրին։ Ծրագիրը համահունչ էր ԷԼԲԱՏ-ի բնապահպանական կառավարման համակարգին (ԲԿՀ), որի նպատակն է շրջակա միջավայրի վրա արտադրական համակարգերի բացասական ազդեցության և մարդկանց սպառնացող ռիսկերի նվազեցումը։ «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green)-ի շնորհիվ ԷԼԲԱՏ-ում ՌԱՄԱ-ն այժմ ընդունված հայեցակարգ է և օգտագործվում է՝ բարելավելու ընկերության աշխատանքը՝ որպես իր ԲԿՀ-ի մաս։
ՌԱՄԱ կիառման բիզնես օրինակ՝ "Ռոզֆռուդ" ՍՊԸ
«Ռոզֆրուդ»-ը բանջարեղենի և մրգերի վերամշակման ոլորտի փոքր ընկերություն է, արտադրում է պահածոների և բնական մթերքների լայն տեսականի: Ընկերությունն արտադրում է պահածոյացված և սառեցված բանջարեղեն, բնական մուրաբաներ և կոմպոտներ, հյութեր, նեկտարներ: Հումքը մատակարարվում է տեղում։ Ընկերության շուկան ընդլայնվել է․ և ներկայումս այն իրականացնում է արտահանում դեպի ԱՄՆ, Ռուսաստան և Եվրամիության մի շարք երկրներ։ Հիմնադրման օրվանից ի վեր (2005) «Ռոզֆրուդ»-ն ուներ մի կարգախոս՝ ապահովել առանց որևէ հավելյալ քիմիական նյութերի բնական և առողջարար ապրանքներ՝ կենտրոնանալով որակյալ և թարմ արտադրության վրա: Այս առավելությունները նպաստեցին ընկերության աճի լրացուցիչ հնարավորություններին և հզորացմանը․ ներկայումս ընկերության արտադրության ծավալն աճել է երեք անգամ՝ համեմատ սկզբնական ծավալի։ Իր բնապահպանական ցուցանիշներն բարելավելու և ռեսուրսների օգտագործումը (նյութեր, ջուր, էներգիա) օպտիմալացնելու նպատակով ընկերությունը մասնակցել է 2013-2017թթ․-ին իրականացված ԵՄ «Կանաչ տնտեսություն արևելյան գործակցության տարածաշրջանում» Ռեսուրների արդյունավետության և մաքուր արտադրությն ցուցադրական ծրագրին ՝ անցնելով ՌԱՄԱ աուդիտ և առաջարկվող ՌԱՄԱ գործողությունների փաթեթ՝ ներառյալ հումքի, էներգիայի, նյութերի և ֆինանսների խնայողությանն ուղղված ծախսերի խնայողությանը։ Այս ակնարկը ներկայացնում է 2021 թվականին իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրված ընկերության կողմից կիրառվող ՌԱՄԱ փորձը և արդյունքները՝ ծրագրի ավարտից չորս տարի անց: 13 ՌԱՄԱ առաջարկների արդյունքում կիրառված մաքուր և ռեսուրսարդյունավետ արտադրությանն ուղղված քայլերի իրականացումը նպաստել են ընկերության օգուտներին և ձեռքբերումներին։