Կանաչ Ակումբ։ 6րդ հանդիպում Գյումրիում - Մոդուլ 6՝ Գործողությունների ծրագիր
2023թ. Նոյեմբերի 24-ին Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի Ասպարեզ մամլո ակումբի կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ակումբի 6-րդ և վերջին հանդիպումը՝ նվիրված «Մոդուլ 6. Գործողությունների պլանի» բացմանը։
Միջոցառմանը մասնակցում էին 19 մասնակիցներ, այդ թվում՝ մարզում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), Արմավիրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ և ԿՏԲԿ ծրագրի աշխատակազմը։
Ելնելով այն հիմնադրույթից, որ ՌԱՄԱ ծրագրի հիմնական խնդիրներն են համարվում հումքի/ելանյութերի, էներգիայի ու ջրի արդյունավետ օգտագործումը, դրանց աղբյուրների ճիշտ ընտրությունը, ինչպես նաև թափոնների կրճատումը և վնասազերծումը, կեղտաջրերի նվազեցումը և վերամշակումը, օդային ավազան արտանետումների կրճատումը և վերահսկողությունը, գործարարների համար արդիական է դառնում գործողությունների պլանավորումը՝ միտված իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև հնարավոր փոփոխությունների իրականացմանը: